Թվիթերի իր միկրոբլոգում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր այդքան անարդարացիորեն բնաջնջվեցին։ Մենք զգոն ենք և արձագանքում ենք ցանկացած արարքի, որը խտրականություն և բռնություն է հրահրում մեր մերձավորների նկատմամբ»,- գրել է վարչապետը։