Այս օրը՝ ապրիլի 24-ին, հայ ժողովրդին իր համերաշխությունն է հայտնել ԵՄ ամենամեծ քաղաքական ընտանիքը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:
«Այսօր մենք համերաշխ ենք հայ ժողովրդի հետ։ Մեր պարտքն է արժանապատվորեն պահպանել զոհվածների հիշատակը և ձգտել արդարության։ Մենք կոչ ենք անում Թուրքիային ընդունել անցյալի իրողությունը և քայլեր ձեռնարկել իրական հաշտեցման ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով դեպի խաղաղ ապագա»,- ասվում է նրանց հայտարարության մեջ: