Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հագարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով որպես զսպող միջոց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին հարցին՝ դեսպան Քվինը նշել է, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, չի կարող մեկնաբանել:
Քրիստինա Քվին (Հայաստանում ԱՄՆ դեսպան) - Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել: Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը: