Ծանրամարտի ԵԱ-ում գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):
Պոկում և հրում վարժություններում ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար: