Ակնկալվում է, որ հաջորդ ձմեռային զորակոչից բանակում ծառայություն կանցնեն նաև կանայք: Ծառայությունը կամավոր է լինելու, բայց նման որոշման դեպքում պարտադիր կլինի Զինված ուժերում կես տարի անցկացնել: Նախագիծը կառավարությունն ԱԺ է ուղարկել:
Բանակում բարեփոխումների կարևոր բաղադրիչը ռազմական կրթության որակի բարձրացումն է: Մշակվել է ուսումնական նոր պլան, դասապրոցեսը կազմակերպվում է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ու գլխավոր փոփոխությունը՝ տեսական գիտելիքները անհրաժեշտության դեպքում մարտադաշտում հմուտ կիրառելու համար ապագա զինվորականների գործնական պարապմունքները քառապատկվել են: