3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Հայաստանը միայն այս ամիս մոտ 60 մեդալ է նվաճել չորս տարբեր մարզաձևերի առաջնություններում: Ապրիլի 14-ից մինչև այսօր Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով բացարձակ առաջատարն ենք՝ 34 մեդալ: Փաստորեն տանը ելույթ ունենալու հանգամանքը մեր մարզիկներին հավելյալ վստահություն և ուժ տվեց:
Միևնույն ժամանակ, մերոնց չի կաշկանդում օրինակ՝ Թուրքիայում ելույթ ունենալը: Մարմնամարզության աշխարհի երիտասարդների, իսկ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում Անթալիայում Հայաստանի օհներգը հնչեց:
Խորվաթիայում Հայաստանի դրոշը ծածանում էին մեր ըմբիշները, Իսրայելում՝ սամբիստները: