Վաղը լրանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:
Անմեղ զոհերի հիշատակը հարգելու գլխավոր վայրը վերջին 56 տարում Ծիծեռնակաբերդի բարձունքի հուշահամալիրն է: Հատկապես վերջին շրջանում անմար կրակը շրջապատող պատերը սկսել էին վնասվել:
Հուշակոթողը հիմնովին նորոգելու որոշում է կայացվել. արժեքը՝ մոտ 1 մլրդ դրամ է, աշխատանքների ավարտը՝ 2025 թվականը: