Շուրջ 2 տարի է, ինչ ահազանգում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա նշանակում է, որ 120.000 խաղաղ հայերը Լեռնային Ղարաբաղում թակարդում են հայտնվել և պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից։ Սա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ Ավելին, սա մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին չարձագանքելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից նախկինում իրականացված վայրագությունների հանդեպ հանդուրժողականության արդյունք է»,- գրել է Մարուքյանը։