Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին:
«Դրա շրջանակում 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի, և կառուցվել 100 հազար խմ տարողությամբ ջրամբար:
Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կհասնի 10 մլրդ դրամի, իսկ այգին կընդլայնվի՝ հասնելով 800 հեկտարի»,- ասված է վարչապետի Ֆեյսբուքի գրառման մեջ: