Ուկրաինայի հետ սահմանից շուրջ 40 կմ հեռու գտնվող՝ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում օրերս տեղի ունեցած պայթյունից հետո սակրավորները չպայթած ավիառումբ են հայտնաբերել: Այն վնասազերծվելու է զորավարժարանում՝ հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ անկման վայրից 200 մետր շառավղով 17 բնակելի շենքի մոտ 3 հազար բնակիչ տարհանվելու է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել է Բելգորոդում պայթյունի մասին։ «Ապրիլի 20-ին Բելգորոդ քաղաքի վրայով Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի թռիչքի ժամանակ տեղի է ունեցել ավիացիոն զինամթերքի չպլանավորված վայրէջք»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Կան տուժածներ: