Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը մրցագորգերի վրա կադետներն էին (14-16 տարեկաններ): Հաջող ելույթներ են ունեցել և բրոնզե մեդալների արժանացել Սամվել Դանիելյանը (46 կգ), Անդրե Սարդարյանը (58 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ):
Փայլուն գոտեմարտեր է ունեցել 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը և, եզրափակչում հաղթելով FIAS դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսմայիլ Մախոժևին, դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Գերծանրքաշային (+88) Դավիթ Բարսեղյանը ոսկե մեդալի համար պայքարել է մեկ այլ ռուսաստանցու՝ Դենիս Կուլիգինի հետ ու բավարարվել երկրորդ տեղով:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Իսրայելում: Տարբեր տարիքային խնբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը: Վաղը՝ ապրիլի 23-ին, պայքարի կելնեն պատանիները: