Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի Մետրոպոլիտենից։
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։