Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անհատական պատժամիջոցներն է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:
Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկում նշված է 40 մարդ, որոնցից 25-ը՝ Ռուսաստանից, 8-ը՝ Մալիից, 4-ը՝ Շվեյցարիայից, 2-ը՝ Իրանից, ևս 1-ի քաղաքացիությունը ճշտված չէ:
Սահմանափակումները ենթադրում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում և ռեսուրսների տարանցում, Ուկրաինայում մասնավորեցմանը մասնակցելու արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, ուկրաինական պետական պարգևներից զրկում: Պատժամիջոցների գործողության ժամկետը 10 տարի է: