Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հետևյալ երթուղիներով.
հ. 1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի - Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան.
հետադարձը՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ.
հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան,
հետադարձը՝ նույն ուղեգծով: