Ավելի քան 50 հազար մարդ է զոհվել Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50 783-ի»,- նշել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը և նրան հաջորդած տասնյակ հազարավոր հետցնցումները զգացվել են Թուրքիայի 11 նահանգում և հարևան երկրներում, որոնցից ամենից շատ տուժել է Սիրիան: