Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ որևէ խնդիր լուծել Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Բալկաններում և Կովկասում։ Այս մասին Sabah-ին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ և ուժեղ պետություն է, կարևոր դերակատար տարածաշրջանում և աշխարհում և լուրջ նախագծեր ունի Ասիայում և Աֆրիկայում:
Աքարի կարծիքով՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ կան՝ սկսած թաքնված պատժամիջոցներից մինչև ահաբեկչություն: Թուրքիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ երկրի զինված ուժերի միակ թիրախը ահաբեկիչներն են: