ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հարցազրույց է տվել գերմանական Die Welt հեռուստաալիքին, համոզմունք հայտնել, որ հակահարձակման դեպքում Ուկրաինան հաջողություն կունենա:
«Մենք լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել հրետանային սպառազինությունների, հակաօդային պաշտպանության միջոցների, զրահատեխնիկայի, տանկերի մատակարարման հարցում։ Եվ Գերմանիան առաջատար երկիրն է այդ ջանքերում»,- ասել գլխավոր քարտուղարը։
Ելույթ ունենալով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում՝ Ստոլտենբերգը նաև հայտնել էր, թե ՆԱՏՕ-ի բոլոր անդամները համաձայնել են, որ Ուկրաինան, ի վերջո, դառնա դաշինքի անդամ, բայց այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի նկատմամբ հաղթանակ տանելու վրա: Նրա խոսքով՝ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, Կիևը պետք է զսպման միջոցներ ունենա՝ նոր հարձակումները կանխելու համար: