Ռուսաստանը էներգառեսուրսների համար վճարումներում անցնում է ազգային արժույթներով հաշվարկների, գլխավորապես մեծ պահանջարկ են վայելում յուանն ու ռուբլին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքով՝ մոտ ապագայում երկիրը մտադիր է հրաժարվել եվրոյից ու դոլարից։
«Մեր գործընկերները Չինաստանում գազի համար արդեն ամբողջովին յուանով են վճարում, նավթի համար՝ դեռ մասամբ: Մենք կշարունակենք բարելավել այդ մեխանիզմը»,- հավելել է Նովակը:
Փոխվարչապետի խոսքով՝ շատերն են ցանկանում ռուսական էներգառեսուրսներ գնել։