Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի արվարձանում ուժեղ փոթորիկ է սկսվել, որի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ: Տուժածներից ութի վիճակը ծանր է:
Վնասվել է երկրաշարժից տուժածների 170 վրան։ Փոթորիկն ավտոմեքենաներ, կոնտեյներային ժամանակավոր տներ է շրջել, պոկել է տանիքներ։
Հեղեղով ուղեկցվող փոթորկից ամենից շատ տուժել է Պազարչիկ բնակավայրը` փետրվարյան երկրաշարժի էպիկենտրոններից մեկը: