Ճապոնական Հիրոսիմայի գագաթնաժողովի նախօրեին G7-ի երկրները դիտարկում են Ռուսաստան արտահանումների գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման շրջանակներում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրին։
Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրներն արդեն դադարեցրել են Ռուսաստանի Դաշնություն ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ ռազմական նպատակներով օգտագործվող ապրանքների և պերճանքի ապրանքների արտահանումը։
«Սակայն առևտրային էմբարգոն կարող է տարածվել նաև օգտագործված մեքենաների, անվադողերի, գեղեցկության ապրանքների և հագուստի վրա»,- ասել է աղբյուրը:
G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-21-ը։