ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներնն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
-
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը.
-
խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում.
-
հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.
-
պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում.
-
սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով.
-
տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: