Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինն ազատվել է օպերատոր Գալինա Հաթչինսի դեմ չկանխամտածված սպանության մեղադրանքից։ Այդ մասին հայտնել են նրա փաստաբանները, գրում է Euronews-ը։
Հաթչինսը մահացել է 2021 թվականին «Ժանգը» ֆիլմի նկարահանման ժամանակ հրաձգության հետևանքով: Բոլդուինը կրակել է զենքից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել մարտական փամփուշտներով։ Հաթչինսն ու ռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել են։ Վերջինս մի քանի ժամ անց դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել օպերատորի կյանքը։
Մեղադրանքը վերացնելու հանելու հայտարարվել է դատավարության մեկնարկից երկու շաբաթ առաջ։
Նույն օրը հայտնի է դարձել, որ նկարահանող խումբը՝ Ալեք Բոլդուինի գլխավորությամբ, վերսկսել է ֆիլմի նկարահանումները, որոնք ընդհատվել էին հետաքննության ընթացքում: