Կառավարությունը 2 մլրդ 729 մլն դրամ տրամադրեց 10 մարզում 42 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարը կհատկացվի 2021, 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար։ «2 ծրագիր 2021 թվականից է, 39-ը՝ 2022, և 1 ծրագիր արդեն 2023 թվականի ծրագրերից է»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականից մինչ օրս Կառավարությունը մարզերում 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել։ «ՀՀ մարզերում այս ծավալի ներդրում երբեք չի իրականացվել»,- ընդգծեց վարչապետը։