Ապրիլի 20-ին՝ ժամը 14:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 300-400 քմ մակերեսով մեկհարկանի շինություն՝ ներսում կահույքի երեսպատման պարագաներ։