Կառավարությունը շուրջ 8 մլրդ դրամ կտրամադրի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Կառավարության 2022 թվականի կատարողականի քննարկմանը հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը շեշտեց՝ թիրախային է մանկապարտեզների կառուցումը, որտեղ Կառավարության համաֆինանսավորման բաժինը հասցվել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում՝ մինչև 85 տոկոսի:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 2019 թվականին իրականացվել է 6 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, անցած տարի տարին փակել ենք` 36,6-ով։ Վաղը կառավարության նիստում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար 7,9 մլրդ գումար կտրամադրվի։ Այսինքն՝ 43-44 մլրդ:
Գործընթացում գլխավոր խնդիրը, ըստ նախարարի, նախագծերի պատրաստման ժամկետներն են, սակայն դեռ նախորդ տարվանից փոփոխություն է մտցվել:
Գնել Սանոսյան - Ամեն հաջորդ տարվա ծրագրերը պետք է ներկայացվեն 1 տարի շուտ։ 2023 թվականի բոլոր հայտերը ստացել ենք 2022 թվականին, քննարկվել են, վերադարձվել են համայնքներին, իրեն պատրաստել են նախագծերը։ Փոփոխություն ենք արել, եթե նախորդ տարի նախագծի համար տրվում էր 4 ամիս ժամկետ, հիմա տալիս ենք 6 ամիս ժամկետ: Հուլիսի 15-ի փոխարեն մենք համայնքներից հայտերը կստանանք մայիսի 5-ին:
Նախարարն անդրադարձավ ջրամբարների խնդրին: Նախարարը վստահեցեց՝ ամեն տարի առնվազն 3-4 գործող ջրամաբարի խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցներ են հատկացնում: Նորերի կառուցման մասին խոսելով՝ Սանոսյանը նշեց՝ փոքր ջրամբաների կառուցման հետ կապված խնդիրներ կան:
Գնել Սանոսյան - 19-ից 6-ի մրցույթը հայտարարեցինք և 5-ը կայացավ, 1-ը՝ չէ, հիմա ընթացիք մեջ է; Բարդություն ունենք ՝ փաստացի մեր երկում չկան նախագծող ընկերություններ կամ չկա այնքան հզորություն, որ գան շահեն ու ջրամբարները նախագծեն: Ընդ որում՝ սա դեռ միայն նախագծման մասին է խոսք, չենք հասել կառուցման, դրանից 2 կամ 3-ի նախագիծը կավարատվի, 15-ից առնվազն 4 ջրամբար ունենք, որոնք չեն կառուցել այն տեղում, որտեղ նախատեսլ էինք: Մտանք նախորդ տարի գործնական փուլ ու դաշտային ուսումանասիրություններում խնդիրներ կան՝ տեղ կա ջրի հոսնք այնպիսին չի ինչպիսին կար:
Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ, ասաց նախարարը, հավելեց՝ Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից ավելին արդեն կառուցված է, հուսով է, որ տարվերջին աշխատանքները կավարտվեն: Ոլորտային մյուս խնդիրը ճանապարհաշինություն է: Սանոսյանը չհերքեց՝ որոշ ճանապարհների վիճակ, իսկապես, վատ է, բայց ընդգծեց, որ ամեն տարի ուսումնասիրում են 1500-1600 կմ ճանապարհ, անում ամեն ինչ, որ տարվա ավարտին մոտ 500 կմ ասֆալտապատված ճանապարհ հանձնվի շահագործման: Առաջնահերթ նորոգվում են միջպետական, ապա հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհները:
Գնել Սանոսյան - Արտաշատի խճուղին՝ կամուրջից դեպի Առաջին գնացող հատվածը, մրցույթ իրականացրել են, շահող կա, այս տարի ասֆալտապատումը կանի, իսկապես, անբարեկարգ վիճակում է, նախատեսում է Ջրվեժից Գառնի ուղղությամբ ճանապարհի տարբեր հատվածներ բարեկարգել, մի մասը կանենք այս տարի, նաև Գառնիից Գեղարդ տանող ճանապարհին աշխատանքներ իրականացնել։
Հյուսիս-հարավի մաս կազմող Հայաստան-Իրան ճանապարհի մասին խոսելով՝ նախարարը հայտնեց, որ Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածի համար 3 հիմնական լոտ կա:
Գնել Սանոսյան - 60 կմ-ի համար ավելի շուտ էինք մրցույթ հայտարարել, բայց դա բարդ ու երկարատև մրցույթ է, և շարունակում ենք գտնվել այդ փուլում։ 60 կմ-ը նոր ճանապարհ է, բարդ հատված, 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը՝ 8,6 կմ։ Այն բավական լուրջ է, տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ դեռևս չկա։ Իսկ հարավի կտորը՝ 32 կմ-ը, ենթադրում եմ՝ մեկ ամսից կավարտենք։ Մենք արդեն մրցույթի մասնակիցներ ունենք, հաղթող ընկերությունը նշմարվում է, հիմա փաստաթղթերի ստուգման փուլում ենք։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, մեկ ամսից կավարտենք:
Պետք է հիմնանորոգվի Գյումրի-Բավրա ճանապարհը՝ ավելացրեց ոլորտի պատասխանատուն, առաջիկա 2 ամսում վերջնական որոշում կլինի: Գնել Սանոսյանը կառավարության 2022 թվականի կատարողականի վերջին զեկուցողն էր:
Հեղինակ՝ Անի Օհանյան