Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականում ներկայացված թվային ցուցանիշներն ընդդիմադիրները բավարար չափելի չեն համարում՝ ելույթների փուլում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընթերցեց 2021-ին հանրությանը տրված խոստումների օրինակները, ապա ներկայացրեց նախորդ տարի իրականացված քայլերը:
«Նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից բարձրացել է 31 հազար 600 դրամի, ընդ որում՝ 2018-ին նվազագույն կենսաթոշակը եղել է ընդամենը 16 հազար դրամ: Մենք այս տարի ամռանը ևս կբարձրացնենք կենսաթոշակները, նվազագույն կենսաթոշակը կդառնա 36 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը կգերազանցի 50 հազար դրամը»,- ասաց Պապոյանը: