Ապրիլի 19-ին` ժամը 22:46-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին՝ Հարթավան գյուղի սկզբնամասում, Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Ա. Ե.-ն (ծնված 1982 թ.) և Ս. Թ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Տուժածներն այնուհետև տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։