Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին կկնքվի պայմանագիր չինական ընկերության հետ: Այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին՝ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Վեդու ջրամբարի 85 մետր պատվարից 70-ից մի քիչ ավելին կառուցված է, այս տարի հույս ունենք Վեդիի ջրամբարի շինարարությունն ավարտել: Կապսի պայմանագիրն էլ, կարծես, վաղը կնքում ենք»,- ասաց Սանոսյանը:
«Մենք գործող ջրամբարների հետ կապված աշխատանքներ ենք տանում և ամեն տարի առնվազն 3-4 ջրամբար ենք ընդգրկում մեր ծրագրերում, և նրանց պատվարների և այլ կից համակարգերի հետ կապված աշխատանքներ ենք տանում»,- ասաց ՏԿԵ նախարարը: