ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ կոնգրեսական Նենսի Փելոսին կարծիք է հայտել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ուղով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։
Փելոսին նշել է, որ հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է աջակցի Հայաստանին, քանի որ վերջինս պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտորիտարիզմի ճակատամարտում։