Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Վարչական դատավարության թվային մոդուլի ներդրմամբ ակնկալվում է․
1. վարչական գործն առավել սեղմ ժամկետում և արդյունավետ քննելուն ուղղված գործիքակազմի մշակում.
2. դատական համակարգի աշխատակիցների, դատավորների վերապատրաստում.
3. հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նյութերի և ուղեցույցների պատրաստում.
4. յուրաքանչյուր գործով գործողությունների պատմության դիտման հնարավորության ապահովում.
5. էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի գործարկում՝ ապահովելով վարչական դատավարության թվայնացումը:
Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները: Համակարգի գործարկմամբ էականորեն կկրճատվեն վարչական գործերի քննության ժամկետները՝ ապահովելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման առավել ճկուն մեխանիզմներ:
Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող`
1) մասնագիտական փորձառություն,
2) աշխատանքային ռեսուրսներ,
3) ֆինանսական միջոցներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 22-ը՝ ժամը 11:00-ն։