Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ Երևանում և մարզերում մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ երեխաների իրավունքների մասին, որի շրջանակում ԱՍՀՆ շուրջօրյա ու ցերեկային խնամքի հաստատություններում ապրող երեխաներն իրենց հասակակիցներին ներկայացնում են երեխաների իրավունքները։
Միջոցառումները, որոնք իրականացվում են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մասնակցությամբ՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակում, ներառում են դասընթացներ, խմբային աշխատանքներ, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ, դերային խաղեր։ Կազմակերպվում են նաև տարբեր հանդիպում-քննարկումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, տիկնիկային ներկայացումներ ու քայլարշավներ։
Առանցքային համարելով երեխաների իրավունքների պաշտպանությանն ու նրանց լավագույն շահի ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը՝ նախաձեռնությունը նպատակ ունի ևս մեկ անգամ ընդգծել երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։