Լիտվա պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիլնյուսի Սանրայզ վելի համալսարանական-գիտատեխնիկական պարկում դասախոսություն կարդաց «Հայաստան. հրամայական է կառուցել նոր հասարակություն ժողովրդավարություն և ազատ շուկայական տնտեսություն» թեմայով: Նախագահը ներկայացրեց Հայաստանի անկախության ճանապարհը, տնտեսության մարտահարվերները։ Վահագն Խաչատուրյանը խոսեց նաև կոռուպցիոն խնդիրներից, նշեց, որ 2018ից հետո իշխանության հիմնական նպատակը եղել է կոռուպցիան արմատախիլ անելը։
Հովհաննես Իգիթյան (Լիտվայում ՀՀ դեսպան) - Լիտվան որպես Հայաստանին աջակցող երկիր՝ իր դերակատարությունն ունի մեր տարածաշրջանում խաղաղության գործընթացում, Լիտվայի իշխանությունները պարբերաբար բարձրացնում են Լաչինի միջանցքի բացման հարցը, ԼՂ-ում մարդկանց իրավիճակի հարցը, Ադրբեջանի, այսպես ասած, ագրեսիայի հարցը։
Նախագահի այցն ավարտվեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի անունից կազմակերպված աշխատանքային ճաշով։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան