Ապրիլի 24-25-ը Բելառուսում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի
Բելառուսում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ ապրիլի 24-25-ը Բելառուսում հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր, նշված օրերին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։
Քաղաքացիների ընդունելությունը կվերսկսվի ապրիլի 26-ից՝ սահմանված աշխատանքային գրաֆիկի համաձայն (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ը)։