Ադրբեջանական «Ազերսքայ» արբանյակը շարքից դուրս է եկել հաշվարկային ժամկետից մեկ տարի շուտ՝ բախվելով տիեզերական բեկորների կամ փոքր չափի երկնաքարի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությունը։
Նշվում է, որ գործակալությունը փորձել է վերականգնել արբանյակի հետ կապը, սակայն ձախողվել է: