Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: