ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Հայաստանում Եվրամիության նոր դեսպանի թեկնածու է առաջադրել Վասիլիս Մարագոսին:
Եվրոպական Միության դիվանագիտական ծառայությունից հայտնում են, որ Մարագոսը ներկայումս ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի Բարիդրացիության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժինը:
Ավելի վաղ նա զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Այժմ Հայաստանում Եվրամիության դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը, որի լիազորությունների ժամկետը լրանում է մեկ ամսից: