Թուրքիան մտադիր չէ կատարել մի շարք երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն պարտավոր կլինի միանալ սահմանափակումներին, եթե դրանք կիրառի ՄԱԿ-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ալանիայում իր ելույթի ժամանակ:
«Մենք ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամների հնգյակում ենք, սակայն պետք է առաջնորդվենք սեփական շահերով»,- հավելել է թուրք դիվանագետը:
Նա նշել է, որ Անկարան սկզբունքային է դիրքորոշումներում: «Մենք մինչև վերջին տառը կատարում ենք Մոնտրյոյի կոնվենցիան, մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան, հանդես ենք գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին, պատերազմն անվանում ենք պատերազմ։ Արդյոք սա սկզբունքայնություն չէ՞։ Միևնույն ժամանակ, մենք չենք քանդելու մեր այս հավասարակշռության քաղաքականությունը՝ հանուն որևէ մեկին բարեհաճություն ցուցաբերելու»,- նշել է Չավուշօղլուն: