ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը մասնավորապես 2022 թվականին Ղազախստանի դեպքերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր, լիարժեք կատարել է։ Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով ՀԱՊԿ-ից ունեցած ակնկալիքների մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ նույն հարթության մեջ դնել չի կարելի։ Հետևաբար մեր ակնկալիքները, բնականաբար, ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից: ԵՄ առաքելությունը երկարաժամկետ է, 2 ամիս է, ինչ տեղակայվել է, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, տեղակայման գործընթացի մեջ է»,- ասաց Փաշինյանը: