ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո էլ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը թաքցնելու փորձերը, այլև որ Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախը:
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են մարդասիրական ճգնաժամի առաջ և բախվում են էթնիկ զտումների սպառնալիքի:
«Ըստ իս՝ Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է: Ուստի ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին»,- ասել է Մենենդեսը, հավելել՝ հավաստիացում է ստացել պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին ավելի շատ օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Մենդենդեսը նաև անթույլատրելի է համարել ԱՄՆ կողմից ռազմական և այլ աջակցությունը Ադրբեջանին: