ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ ապրիլի 18-ին՝ ժամը 23.45-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդմամբ քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 18-ի ժամը 19.30-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ննջասենյակից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի:
Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Ապրիլի 19-ին Մրգաշատ գյուղի 33-ամյա բնակչուհին հայտնաբերվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել գողոնը: