Վարսիկ Գրիգորյանը դարձել է սամբոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիան:
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները մեդալներ էին նվաճել:
Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը
հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: