Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից՝ փոխվարչապետը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: