Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալությաՆ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով մի շարք ուղղություններով փոխշահավետ և կառուցողական փոխգործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԶՖԳ-Ի հետ համագործակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։ Հատուկ անդրադարձ է կատարվել ջրային ոլորտի արդյունավետ կառավարման ուղղությամբ ԶՖԳ հետ ձևավորված երկարամյա փոխգործակցությանը և դրա շարունակականության կարևորությանը։
ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին վերահաստատել են գործակալության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ ձևավորված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար: