Ապրիլի 19-ին՝ ժամը 11:02-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 և 18 շենքերի միջնամասում ծուխ է նկատվում:
Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մինաս Պապյան փողոցի թիվ 17 շենքի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնելիս ձյութի հալեցման ընթացքում հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։ 3 աշխատակից՝ Հ․ Շ․-ն, Ա․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, ստացել են այրվածքներ։ Տուժածները հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։