Պետության կողմից երաշխավորված ԱՆՎՃԱՐ պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաները (հարթակների, պտուտակների և շյուղերի) հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`
-
ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.
-
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.
-
ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
-
բռնադատվածները.
-
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
-
ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
-
մինչև 18 տարեկան երեխաներ.
-
հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
-
հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
-
ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.
-
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.
-
երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
-
ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
-
առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.
-
Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երևույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն: