Ինչպես տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից՝ Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ են սկսել մրցելույթները և նվաճել առաջին մեդալները:
Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:
Իսկ 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, որտեղ կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու հետ: