Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Ասկերանի շրջաններում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք են գրանցել:
Զոհեր և վիրավորներ չկան։ «Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում։
Խաղաղապահները նաև մարդասիրական բեռներով ավտոշարասյուներ են ուղեկցել Հայաստանից դեպի Ստեփանակերտ։