ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին Պերուի Հանրապետության Կառավարական տանը տեղի է ունեցել Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես) Հովհաննես Վիրաբյանի հավատարմագրերի՝ Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա է եղել նաև երկրի արտաքին հարաբերությունների նախարար Անա Խերվասին:
«Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկու երկրների հարաբերություններում առկա մեծ ներուժը»,- ասված է հաղորդագրության մեջ: