Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների համար Բելառուսից հետ կանչել իր դեսպանին: Պատճառը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի միջև Մինսկում կայացած հանդիպումն է։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax-ը:
Ուկրաինայի արտգործնախարարությունը հավելել է, որ Լուկաշենկոյի և Պուշիլինի միջև ապրիլի 18-ին կայացած բանակցությունները համարում է «բացահայտ ոչ բարեկամական քայլ»։