Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտնել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը հանրապետություն է հասել նախօրեին, գրում է Страна-ն։
Ռեզնիկովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների պաշտպանական գերատեսչություններին ու ղեկավարներին, ինչպես նաև այդ պետությունների ժողովուրդներին՝ աջակցության համար:
Հաղորդվել է նաև, որ Ուկրաինան Գերմանիայից ստացել է խոստացված չորս Iris-T հակաօդային պաշտպանության համակարգերից երկրորդը և այլ զինտեխնիկա։ Առաքումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, հայտնում են լրատվամիջոցները։